00:00:00

«Georg X» անունով բլոգերը, ով այսօր ձերբակալվել էր, ազատ է արձակվել

15:06, 30 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

«Georg X» անունով հանդես եկող բլոգեր Գեորգի Թարջումանյանը, ով այսօր ձերբակալվել էր, ազատ է արձակվել։

«Նշված անձը հրավիրվել է Պարեկային ծառայություն, առանց վարորդական իրավունքի վկայականի և առանց համարանիշի տրանսպորտային միջոց վարելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,- այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանությունից նշեցին նաև, որ հաղորդում կներկայացվի Քննչական կոմիտե։

Բլոգերին առավոտյան Ավանից էին բերման ենթարկել` առանց համարանիշի մեքենա վարելու համար։ Նա մեքենան վարել է նաև առանց վարորդական իրավունքի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր