00:00:00

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

11:57, 30 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ներկայացրել է Արգիշտի Դարբինյանի թեկնածությունը։

 

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ Ա. Դարբինյանն իր մասագիտական գիտելիքներով և փորձով ջանք ու եռանդ չի խնայի այս պաշտոնում խորհրդարանական վերահսկողության բարձրացման գործում։

 

Ա. Դավթյանի խոսքով, հանձնաժողովը ոչ միայն խորհրդարանական վերահսկողություն է, այլ նաև իրենք պետք է ոլորտի մասնագտներին ու շահագրգիռ քաղաքացիներին ներգրավեն ոլորտային խնդիրներն էլ ավելի արագ լուծելու համար։

 

«Տնտեսությունը երկրի հիմնական շարժիչ ուժն է, այդ իսկ պատճառով էլ մեր դաշինիք նախընտրական առաջին 5 կետերն ուժեղ և զարգացող տնտեսություն ունենալու մասին է։ Ունենալով ուժեղ և զարգացող տնտեսություն՝ կունենանք ուժեղ և խաղաղ երկիր»,- ասաց Ա. Դարբինյանը։ 

 

Հանձնաժողովի անդամների միաձայն «կողմ» քվեարկությամբ Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր