00:00:00

Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ

14:13, 29 սեպտեմբեր 2026 Իրավական

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ավտոմեքենաների ներմուծման պատրվակով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է՝ Հ.Գ.-ն խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու շուրջ համաձայնության գալով Ա.Ղ.-ի և Հ.Ղ.-ի հետ, խմբի կազմում, քաղաքացիների մոտ վստահություն ձևավորելու նպատակով՝ «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի անվան տակ համացանցում և սոցիալական հարթակներում տեղադրել են գովազդներ՝ Չինաստանից «BYD» և «Changan» մակնիշների ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի վերաբերյալ:

Այդ նպատակով վերջիններս իրենց դիմած քաղաքացիների հետ կնքել են ավտոմեքենաների ներմուծման վերաբերյալ պայմանագրեր, որոնցով ստանձնած պարտավորությունները կատարելու իրական մտադրություն չունենալով, 2024 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում 13 անձից որպես ավտոմեքենաների ներկրման կանխավճար պահանջել, ստացել և խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 78 մլն 352 հզր 210 ՀՀ դրամ:  Նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:13 դրվագ գործողությամբ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարած Հ.Գ.-ն հայտնաբերվել է ՌԴ-ում, տեղափոխվել ՀՀ և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:

Հ․Գ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր