00:00:00

«Յուղոտ կտորից» չեն հրաժարվում. ովքեր են առողջապահության համակարգի կոռումպացվածները. «Ժամանակ»

14:01, 05 հունիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության համակարգում շարունակում են պաշտոնավարել անձինք, ովքեր տարիներ շարունակ ասոցացվել են կոռուպցիայի հետ եւ պետական տարբեր ծրագրերի միջոցով միլիոնատերեր են դարձել։ Հեռանալ չի պատրաստվում ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը։ Իր «յուղոտ» պաշտոնին չի ցանկանում հրաժեշտ տալ նաեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Գեւորգ Կոստանյանի եղբայրը՝ ԱՆ լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանը, որին հեռացնելու ցանկություն կար դեռեւս նախկին նախարար Լեւոն Ալթունյանի ժամանակվանից, սակայն ապարդյուն։ Կարեն Կոստանյանը շատ խոր արմատներ է գցել համակարգում։ Հեռանալ չի պատրաստվում եւ իր հեռացումը պահանջող նախարարի պահանջի շուրջ մեծ աղմուկ է բարձրացրել ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Սեւումյանը։ Որոշ տեղեկություններով՝ տարեկան 560 միլիոնից ավելի գումար է շրջանառվում այդ ՊՈԱԿ-ում, սակայն այդ գումարի բաշխումը իրականացվում է անհասկանալի մեխանիզմներով եւ անարդյունավետ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր