Վեհափառ Հայրապետի եղբոր և եղբորորդու՝ Համբարձում և Գևորգ Ներսիսյանների վերաբերյալ գործը քննող դատավորը կկանգնի ԲԴԽ-ի առջև, գրում է «Փաստինֆո»-ն։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՀՀ արդարադատության նախարարի կողմից։
ԱՆ-ն սեպտեմբերի 10-ին արդեն ԲԴԽ է ներկայացրել միջնորդությունը՝ Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, թե ինչ ենթադրյալ խախտում է վերագրվում Մանուկյանին և ինչ գործով՝ դեռևս պաշտոնապես հայտնի չէ։
ԲԴԽ-ում նիստի օր է նշանակվել հոկտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին։
Նշենք, որ նույն օրը ԲԴԽ-ում կքննվի նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը։ Նրա նկատմամբ ևս կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից։