00:00:00

Միջազգային իրավունքը չպետք է ընտրողաբար կիրառվի. Ղարիբաբադի

22:35, 26 սեպտեմբեր 2026 Աշխարհ

Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ միջազգային իրավունքը չպետք է ընտրողաբար կիրառվի, և բոլոր երկրները, առանց խտրականության, պետք է պատասխանատվություն կրեն դրա կանոնների պահպանման համար։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRIB-ին՝ Քազեմ Ղարիբաբադին ՄԱԿ-ում միջազգային իրավունքի պաշտպանության բարձր մակարդակի հանդիպման ժամանակ ասել է, որ որոշ պետությունների նկատմամբ քաղաքական նկատառումներով իրավական կանոնների չկիրառելը թուլացնում է միջազգային համակարգի հեղինակությունը։

Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան Ղարիբաբադին ասել է, որ պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկության ենթակա չեն, և ոչ մի պետություն չի կարող քաղաքական պնդումների կամ սպառնալիքի միակողմանի մեկնաբանության հիման վրա անտեսել ուժի կիրառման արգելքի սկզբունքը։

Նա ընդգծել է, որ զինված հարձակումներից օրինական պաշտպանության իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի համաձայն տուժած պետության օրինական իրավունքն է՝ միաժամանակ կարևորելով միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումն ու խաղաղ բնակչության պաշտպանությունը։

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալն ասել է, որ այս սկզբունքները պետք է առանց բացառության պահպանվեն բոլոր հակամարտություններում՝ Պաղեստինից և Իրանից մինչև Լիբանան ու Եմեն։

Ղարիբաբադին նաև ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի դերը և կոչ է արել այս կառույցին անկախորեն քննել պետությունների միջև վեճերը և որոշել պետությունների իրավական պարտավորությունները՝ անկախ քաղաքական ճնշումներից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր