00:00:00

Արարատ Միրզոյանը և Ֆիլիպինների ԱԳ քարտուղարը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնել երկկողմ բարձրաստիճան մակարդակի փոխայցելությունները

22:09, 26 սեպտեմբեր 2026 Արտաքին քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի և միջզգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆիլիպինների արտաքին գործերի քարտուղար Թերեզա Լազարոյի հետ:


Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Այս համատեքստում ընդգծվել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացման պայմաններում աշխարհագրական հեռավորությունը պակաս ազդեցություն ունի համագործակցության զարգացման հեռանկարների վրա և առկա են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկկողմ բարձրաստիճան մակարդակի փոխայցելությունները:

Արարատ Միրզոյանը և Թերեզա Լազարոն մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերի շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Երևանում հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր