00:00:00

Թրամփն ասում է՝ Ուկրաինայում հակամարտությունը ձմռանը կավարտվի, բայց չի հստակեցնում՝ որ թվականի ձմռան մասին է խոսքը

19:54, 26 սեպտեմբեր 2026 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է կարգավորվել մինչև ձմեռ։

 

«Երբևէ, հուսով եմ՝ ոչ հեռու ապագայում, հնարավոր է՝ մինչև խստաշունչ ձմռան գալը, նրանք (ՌԴ նախագահ Պուտինը և Ուկրաինայի նախագահ Զելենսկին-խմբ․) համաձայնագիր կկնքեն»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։

 

Ընդ որում, ԱՄՆ նախագահը չի հստակեցրել՝ որ թվականի ձմռան մասին է խոսքը և ինչ նախադրյալներ կան, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիր կնքվի։

 

«Գիտե՞ք, թե ինչ եմ ես նրանից (Զելենսկուց-խմբ․) ուզում․ որ նա համաձայնագիր կնքի։ Ես ուզում եմ, որ նա պայմանավորվի Պուտինի հետ, Պուտինն էլ՝ նրա հետ պայմանավորվի»,- խոսքը եզրափակել է Դոնալդ Թրամփը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր