00:00:00

ՀՀԿ-ն Արա Բաբլոյանին գործուղել է Մոսկվա. Ռուսաստանը վրդովված է. «Հրապարակ»

13:40, 05 հունիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արա Բաբլոյանին հանրապետականներն ու նախկին իշխանությունները հորդորել են զբաղվել հայ-ռուսական հարաբերությունների կարգավորմամբ, գոնե՝ պառլամենտական մակարդակում։ Հիմա շատերը մտավախություն ունեն, որ Ռուսաստանը վրդովված է եվրոպամետ կադրերի նշանակմամբ տարբեր պատասխանատու պաշտոններում, հատկապես՝ ՊՆ-ում, Անվտանգության խորհրդում, եւ այդ վրդովմունքը կարող է արտահայտվել ռուսական ավանդական «եղանակով»՝ Արցախում սադրանքներ հրահրելով կամ Հայաստանի դեմ ուղղված տարբեր ձեռնարկներով, ուստի կարծում են, որ այդ գործում կարող է որոշակի դերակատարում ունենալ տարեց եւ հավասարակշիռ Բաբլոյանը, ում ռուսները նորմալ են ընկալում։ Նա այս օրերին գտնվում է Մոսկվայում՝ պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված համաժողովին է մասնակցում եւ երեկ ելույթ է ունեցել «միջազգային անվտանգության թեմայով»՝ ընդգծելով․ «Տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից կարեւորագույն հարցերից մեկը շարունակում է մնալ ԼՂ հակամարտության խաղաղ լուծումը: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետեւողական եւ կառուցողական դերը խաղաղ կարգավորման գործում: Հայաստանը միշտ հավատարիմ է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ձեւաչափով»: Բաբլոյանը նաեւ հանդիպել-զրուցել է Պետդումայի նախագահի հետ։ Այս օրերին Մոսկվա է մեկնել նաեւ Գագիկ Ծառուկյանը, որտեղ, մեր տեղեկություններով, հանդիպումներ է ունենում «Եդինայա Ռոսիայի» եւ Պետդումայի այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների թեման ՀՀ «ներքաղաքական իրավիճակն» է։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր