00:00:00

Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով

17:26, 26 սեպտեմբեր 2026 Աշխարհ

Մեդինայից Ստամբուլ թռչող AJet ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել շեղվել ուղղությունից և վայրէջք կատարել Անթալիայի օդանավակայանում այն բանից հետո, երբ ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է HavasosyalMedya քաղաքացիական ավիացիայի լրատվական կայքը։

 

«Ուղևորի զարկերակը կանգ է առել թռիչքի ընթացքում։ Բժիշկը մոտ կես ժամ փորձել է օգնություն ցույց տալ նրան։ Այնուհետև ինքնաթիռը վայրէջք է կատարել Անթալիայի օդանավակայանում։ Չնայած ձեռնարկված բոլոր միջոցառումներին՝ ուղևորը մահացել է», – ասվում է հայտարարության մեջ։

 

Ըստ ներկայիս տեղեկությունների՝ կինը վերադառնում էր դեպի Մեքքա ուխտագնացությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր