00:00:00

Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»

09:03, 26 սեպտեմբեր 2026 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքից ազատվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բաժնի պետեր, որոնք, մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմադիր հայացքներ են ունեցել ու չնայած հրապարակավ չեն արտահայտել դրանք, բայց հնարավոր չի եղել ընդհանրապես թաքցնել։

Խոսքը համակարգչային ծառայությունների բաժնի պետ Սվետիկ Գրիգորյանի եւ ՏՏ եւ ՏՎ վարչության պետ Ելենա Այվազյանի մասին է։ Փաստորեն, նախկին ՔՊ-ական պատգամավոր եւ Նիկոլ Փաշինյանի երկարամյա աշխատակից, ներկայում ԿԸՀ խիստ «ապաքաղաքական եւ չեզոք» պետ Վահագն Հովակիմյանը չի հանդուրժում ոչ մեկին, ով դույզն-ինչ կշեղվի իր «պարտիայի» գծից, եւ կադրային «չիստկաներ» է անում հունիսի 7-ից հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր