00:00:00

Բոյկոտն ինչպե՞ս է անդրադարձել սուպերմարկետներում առևտրի ծավալների վրա. «Փաստ»

13:18, 05 հունիս 2018 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Հանգստյան օրերին մսի և գյուղմթերքի գները ցանցային խոշոր առևտրի կետերում շեշտակի աճեցին: Անհարկի գնաճի դեմ հայտարարությամբ հադես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կոչ արեց հանրությանը բոյկոտել «թալանչիներին և կոռուպցիոներներին»: Խոշոր սուպերմարկետներից առևտուր չկատարելու բոյկոտին միացավ նաև հասարակությունը: Գնորդներ չկորցնելու և առևտրի ծավալները չկրճատելու նպատակով (թեպետ պաշտոնական ձևակերպումն այլ էր)՝ սուպերմարկետներում մսի և գյուղմթերքի գները ժամերի ընթացքում վերականգնվեցին: «Փաստ» օրաթերթը փորձեց սուպերմարկետներից տեղեկանալ, թե վերջին օրերի բոյկոտն ինչպես է անդրադարձել առևտրի ծավալների վրա: Մասնավորապես «Երևան սիթի», «Նոր Զովք» և «Սաս» սուպերմարկետների գրասենյակներից նշեցին, որ դա առևտրային գաղտնիք է: Մեր թղթակիցը, սակայն, հանգստյան օրերին շրջել է սուպերմարկետների ցանցերով և արձանագրել, որ գնորդները նախորդ օրերի համեմատ շատ քիչ են եղել: Փոխարենն այդ ընթացքում առևտուրը ծաղկում էր հատկապես միրգ-բանջարեղենի և մսամթերքի փոքր և միջին խանութներում»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր