00:00:00

Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ»

09:03, 25 սեպտեմբեր 2026 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը վերանշանակվելուց հետո ոչ միայն ամրապնդել է դիրքերը, այլեւ պայքար է սկսել անհնազանդ ենթակաների դեմ` նրանց, որոնք իր հրահանգներն անառարկելիորեն չեն կատարում։

Աշխատանքային անհամատեղելիության պատճառով պաշտոնից ազատվել է ՔԿԾ պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանը, որը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ որդին է։ Ազատել է նաեւ «Արթիկ» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանին, որը համակարգի հնաբնակներից է համարվում: Սկզբում նրա նկատմամբ ծառայողական քննություն նշանակեցին, իսկ օրերս ազատել են աշխատանքից։ Մեր աղբյուրներն ասում են, որ Ղազարյանը դիմել է դատարան՝ վիճարկելով պետի որոշումը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր