00:00:00

Ով ուզում է դուրս գալ, մանդատը պետք է վայր դնի. Սերժ Սարգսյանի կոշտ գնահատականը. «Հրապարակ»

13:08, 05 հունիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արայիկ Գրիգորյանին պատկանող Ավշարի գինու գործարանում է հավաքվել ԱԺ ՀՀԿ խմբակցությունը՝ Ս․ Սարգսյանի գլխավորությամբ։ Մոտ 6 ժամ ճաշել, զրուցել, անգամ պարել ու թենիս-բիլիարդ են խաղացել։ Բացակայել են Արփինե Հովհաննիսյանը, որը Հայաստանում չէ, Միհրան Պողոսյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Ալիկ Սարգսյանը, ում ծնունդն էր հունիսի 1-ին։ Սամվել Ալեքսանյանը շուտ դուրս է եկել՝ «գործ շատ ունեմ» ասելով։ Հիմնական թեման եղել է ՀՀԿ-ի «ապագան»։ Ս․ Սարգսյանն ասել է․ «ՀՀԿ բիզնես թևն ազատ է, ով ցանկանում է, կարող է դուրս գալ», կոշտ գնահատականներ է տվել «թուլակամ» Շիրակ Թորոսյանի, Արթուր Գևորգյանի հասցեին, որն առանց տեղյակ պահելու է խմբակցությունից դուրս եկել։ Քաղաքական թևի մասին էլ ասել է՝ իրենք ևս ազատ են, բայց «ով ուզում է դուրս գալ, մանդատը պետք է վայր դնի․ դա է բարոյականը»։ Սեյրան Սարոյանը գործարարներին «հանաքով» ասել է՝ «կուտը» չուտեք՝ դուրս գաք, տեսա՞ք շեֆը հետո ինչեր ասավ»։ Երեկվանից հայտնի է, որ Ս․ Ալեքսանյանն ու Արտակ Սարգսյանն օրերս դուրս կգան»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր