00:00:00

Հորմուզի նեղուցում նավագնացության հարցն արդեն միայն ԱՄՆ-ի և Իրանի խնդիրը չէ․ Էրդողան

22:08, 24 սեպտեմբեր 2026 Աշխարհ

Հորմուզի նեղուցում նավագնացության հարցն արդեն միայն ԱՄՆ-ի և Իրանի խնդիրը չէ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ այս խնդիրը այլևս միայն Իրանի և ԱՄՆ-ի խնդիրը չէ։ Մենք դեմ ենք Հորմուզի նեղուցը նավագնացության համար փակելուն։ Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության պաշտպանությունը գերակա նշանակություն ունի։ Հորմուզի նեղուցում ցանկացած լարվածություն անմիջականորեն ազդում է ոչ միայն տարածաշրջանային երկրների, այլև Եվրոպայի, Ասիայի, էներգետիկ շուկաների, տրանսպորտի և միլիոնավոր մարդկանց առօրյա կյանքի վրա։ Հորմուզի նեղուցը պետք է բացվի որպես երկխոսության և բանակցությունների միջոցով խնդիրները լուծելու բանալի»:

Թուրքիայի նախագահը հավելել է, որ «առևտրային նավագնացության վերջին կտրուկ անկումը հստակ ցույց է տալիս խնդրի մասշտաբները։ Նեղուցի բացումը կենսական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ անվտանգության և միջազգային առևտրի համար»։

«Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերադառնալ բանակցությունների սեղանին և բացել նոր դիվանագիտական ​​ուղիներ, այլ ոչ թե նոր ճակատներ»,-նշել է Էրդողանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր