00:00:00

«Գոհունակությամբ նշվել է Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառության աճող դինամիկան»․ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Հուսեյնի հանդիպման մասին

21:28, 24 սեպտեմբեր 2026 Արտաքին քաղաքականություն

ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել Արարատ Միրզոյանի և Իրաքի ԱԳ նախարարի հանդիպման վերաբերյալ․

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ: Ընդգծվել է խաղաղության և վերջինիս առկայության պայմաններում միջտարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման միջոցով ընձեռվող հնարավորությունների առավելագույնս իրացման կարևորությունը:

Գոհունակությամբ նշվել է Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառության աճող դինամիկան:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների մասով:

Հայաստանի և Իրաքի նախարարները կարևորել են նաև բազմակողմ հարթակներում օրակարգային հարցերի շուրջ փոխգործակցությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր