Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վերջին ձեռքբերումները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին ՄԱԿ-ի Խաղաղաշինության հանձնաժողովի՝ նախարարական մակարդակով նիստում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
«Տարածաշրջանային խաղաղությունը առանձնահատուկ նշանակություն ունի Վրաստանի համար։ Մեր երկիրը ներդրումներ է կատարում տարածաշրջանը միջազգային ավելի լայն շուկաների հետ կապող ենթակառուցվածքների և հաղորդակցությունների զարգացման մեջ։ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացումը կընդլայնի այդ հնարավորությունները և կնպաստի ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը»,-ասել է Վրաստանի ԱԳ նախարարը։