00:00:00

Ռուսաստանը ոչինչ չստացավ Փաշինյանի հաղթանակից. «168 ժամ»

13:31, 02 հունիս 2018 Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. ««Նիկոլ Փաշինյանը հսկայական ներքին օրակարգ ունի, որի հետ պետք է գործ ունենա: Վստահ եմ, որ սա լինելու է նրա անհապաղ առաջնահերթությունը: Նա հաստատել է արտաքին և անվտանգության քաղաքականության շարունակականություն, ԼՂ հակամարտության ուղղությամբ` ևս: Վաղ թե ուշ նա կզարգացնի իր սեփական դիրքորոշումն այս հարցերի շուրջ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» խորհրդատվական խորհրդի անդամ, բրիտանական LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, նախկինում Օքսֆորդի համալսարանի OxGAPS-ի համակարգող Դենիս Սեմութը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տիրող ներկայիս իրավիճակին և ՀՀ նորընտիր իշխանությունների մոտեցումներին: Սեմութն ասել է, որ Հայաստանում Կառավարության փոփոխությունը Հարավային Կովկասում նոր դինամիկա է ստեղծում: «Մենք դեռ գործընթացի ամենասկզբնական փուլում ենք: Եթե Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերը ներգրավվեն բանակցություններում լրջորեն, ապա պատերազմի սպառնալիքը կչեզոքանա, և խաղաղության հեռանկարը կընդլայնվի: Կարծում եմ` Փաշինյանն ու Ալիևը պետք է, որքան հնարավոր է, շուտ հանդիպեն, բայց այդ հանդիպումը պետք է շատ լավ պատրաստված լինի՝ հիասթափություններից խուսափելու նպատակով»,- նշել է անգլիացի վերլուծաբանը: Հարցին, թե Փաշինյանի հաղթանակից հետո որո՞նք են Ռուսաստանի շահերը ԼՂ հակամարտության գոտում, նա պատասխանել է. «Չեմ կարծում, թե ներկայումս որևէ մեկը կասկած ունի, որ Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր հեգեմոն դիրքերը կամ ամենաքիչը արտոնյալ դիրքը Հարավային Կովկասում: Երկար տարիներ Ռուսաստանն օգտագործել է Ղարաբաղը՝ որպես գործիք այս ռազմավարությունում: Ռուսաստանը չստացավ ոչինչ Փաշինյանի հաղթանակից: Ներկայումս նրա ռազմավարությունն է՝ փորձել այլևս ոչինչ չկորցնել»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր