00:00:00

Գետաշենցիները՝ ընդդեմ Սաշիկի ու Ռուբիկի. «Ժամանակ»

13:30, 01 հունիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը երեկ հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Վերին գետաշենցիները գյուղապետի հրաժարականը պահանջում էին դեռևս հեղափոխության օրերից, գյուղացիները ակցիաներ էին անցկացրել գյուղապետարանի մոտ, սակայն Ղուկասյանը դիմադրում էր։ Նա անգամ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ տևական ժամանակ է մեկնել էր Հայաստանից։ Սակայն նրա վերադառնալուց հետո գյուղացիները նորից վերսկսել են բողոքի ակցիաները։ Վերջին օրերին գյուղացիներն անգամ կողպել էին գյուղապետարանի մուտքը և արգելել նրան մուտք գործել գյուղապետարան: Գյուղացիների խոսքով՝ գյուղապետը չարաշահումներ է թույլ տվել, յուրացրել է իրենց հողերի վաճառքից գոյացած գումարները: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը ՀԷԿ է կառուցել գյուղում, ինչի նպատակով գնել է գյուղի հողատարածքները, սակայն գյուղացիների մի մասը գումարը չի ստացել: Գյուղապետի հրաժարականից հետո գյուղացիների բողոքի ակցիան Վերին Գետաշենում շարունակվել է, բայց արդեն նախկին նախագահի եղբոր ՀԷԿ-ի շահագործման դեմ»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր