00:00:00

Քանի հոգի է լքել ՀՀԿ-ն. Մեծ արտահոսքը շարունակվում է. «Ժողովուրդ»

13:10, 01 հունիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ-ից մեծ արտահոսք է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը տեղեկացրեց, որ այս պահին ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցնելու համար 600 դիմում է ստացվել: «Մոտ 600 հոգի դիմում են գրել և դուրս եկել կուսակցությունից: Իհարկե, դա ամբողջական պատկերը չի, առաջիկայում կճշտենք, կներկայացնենք: Կարող է թիվը մոտ 30, 40-ով շեղում տա »,- ասաց Թադևոսյանը: Փաստորեն, 600 հոգի ՀՀԿ-ից դուրս է եկել գրավոր դիմում ներկայացնելով՝ պաշտոնապես: Բայց շատ-շատերը ՀՀԿ-ից հեռացել են առանց անդամակցությունը դադարեցնելու մասին դիմումներ ներկայացնելու: Ասել է, թե իրականում ՀՀԿ-ից հեռացածների թիվն ավելի շատ է: Ի դեպ, արտահոսք է սկսվել նաև ՕԵԿ-ից, ընդ որում, այստեղից էլ հեռանում են երիտասարդ կադրերը. երեկ ՕԵԿ-ից հեռանալու մասին հայտարարել են Արթուր Միսակյանը, որ նախկին խոսնակն էր, նաև՝ Էդգար Առաքելյանը, որ մինչև երեկ այդ կուսակցության խոսնակն էր: Ասել է, թե երիտասարդներն այլևս իրենց ապագան չեն տեսնում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողքին, ով քաղաքական դաշտում ճամբարափոխի համբավ ունի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր