00:00:00

Արևմտյան դիվանագիտությունը չի գիտակցում, որ ԵԱՀԿ Մինսի խմբի լուծարմամբ կորցրեց միակ ստրատեգիական գործիքը, որով մասնակցում էր կովկասյան գործերին. Միհրան Հակոբյան

18:42, 02 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Հավաքականորեն Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ինտելեկտի մակարդակին իջած արևմտյան դիվանագիտությունը վստահաբար չի գիտակցում, որ ԵԱՀԿ Մինսի խմբի լուծարումով կորցրեց միակ, կրկնում եմ՝ միակ ստրատեգիական գործիքը, որով մասնակցում էր կովկասյան գործերին, գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

«Որքան էլ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ինտելեկտի մակարդակին իջած արևմտյան դիվանագիտությունը սատար կանգնի Ալիևի երևանյան վեցնոցին ու նրա բերանով օրը 10 անգամ կրկնի, թե Արցախի հարցը փակ է, միևնույնն է՝ կոպեկի խելք ունեցող ցանկացած մեկը հասկանում է՝ վեցնոցը հավերժ չէ, իսկ Ղարաբաղի հարցը ոչ միայն փակ չէ, ամեն ինչ դեռ նոր է սկսվելու:

Ավելին, այդ գործընթացում Արևմուտքն այնքան է ներգրավված լինելու, որքան ասենք՝ Լատինական Ամերիկան: Ինչպես ասում են՝ դարձ ի շրջանս յուր… Ոնց 1920-ին շամպայնի խցանի պես Ռուսաստանն ու Թուրքիան Կովկասից դուրս շպրտեցին Արևմուտքին, նույնն էլ հիմա է կատարվում:

Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ինտելեկտի մակարդակին իջած արևմտյան ստրատեգներն այդպես էլ չհասկացան, որ հայկական Ղարաբաղն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ լուրջ գործոնն էր, որն իրենց քաղաքական ազդեցությունն ու ներկայության հեռանկարը ապահովում էր Կովկասում…»,- ամփոփել է Հակոբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր