Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանն ընդառաջ` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործատուներին (կազմակերպությունների ֆինանսական գծով պատասխանատուների, հաշվապահների ներգրավմամբ) հրավիրում է քննարկման, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
՛՛Օրակարգում` առաջին փուլով ապահովագրվող` 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող աշխատակիցների ապահովագրավճարի հետ կապված հարցերն են:
Անահիտ Ավանեսյանը կներկայացնի բարեփոխման մանրամասները` պատրաստ լսելու և քննարկելու դիտարկումներն ու առաջարկները:
Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 4-ին, ժամը` 17:00-ին ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի դահլիճում (հասցեն` Ֆանարջյան փողոց 76, Երևան 0052)։
Գրանցվելու համար լրացրե՛ք հայտը մինչև դեկտեմբերի 3-ը, ժամը` 13:00-ն 
Հարցերի դեպքում զանգահարել` 80 80 03 (ներքին` 23-01, 23-02, 23-06, 23-07) հեռախոսահամարներով կամ կապ հաստատել նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանի հետ, հեռախոս` 077 051 999՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
