00:00:00

Էրեբունու թաղապետի «տանիք» Պիստը որոշել է «լինչի դատաստան» տեսնել «դավաճանների» նկատմամբ. «Հրապարակ»

13:29, 31 մայիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի հեղինակություն Պիստ Արմենը՝ Արմեն Իսրայելյանը, ում համարում են Էրեբունու թաղապետ Դավիթ Գրիգորյանի տանիքը, վերջին օրերին թաղի մանկապարտեզների և դպրոցների տնօրեններին խիստ հանձնարարական է տվել՝ պարզել բոլոր այն «դավաճաններին», ովքեր ահազանգել են իրավապահ մարմիններին, թե մարդկանց պարտադրաբար ուղարկում են ակցիաների՝ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի։ Տեղեկություններ կան, որ որոշ կրթական հաստատություններից և մասնավորապես Պիստի քրոջ տնօրինությամբ գործող թիվ 64 մանկապարտեզի վերաբերյալ անհայտ անձինք ահազանգել են իրավապահներին՝ հայտնելով, որ աշխատակազմին պարտադրաբար ցույցերի են ուղարկում։ Պիստն էլ որոշել է «լինչի դատաստան» տեսնել «դավաճանների» նկատմամբ»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր