00:00:00

Օդանավում «լավ տեղերի» համար նախկինում ստվերային գումարներ են վերցրել. «Փաստ»

13:10, 31 մայիս 2018 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ «Փաստ» օրաթերթ զանգահարած քաղաքացին տեղեկացնում էր, որ տրանզիտով դեպի ԱՄՆ մեկնելու համար օդանավում, այսպես կոչված, «լավ տեղերի» համար իրենից գումար չեն ուզել, ուղղակի աշխատակիցներից մեկը խնդրել է մի փոքրիկ փաթեթ տեղափոխել իր հետ: Մանրամասն ստուգելուց հետո, երբ պարզվել է, որ փաթեթում «կրիմինալ» չկա, միայն հագուստ է, համաձայնել է, ինչի դիմաց իրեն առաջարկել են հարմարավետ տեղ՝ կեսկատակ-կեսլուրջ հավելելով, որ դա նախկինում լուրջ գումար արժեր: Մեր ունեցած տեղեկություններով, իրականում այդ կատակի մեջ կատակի տոկոսը չափազանց քիչ է: «Զվարթնոց» օդանավակայանում տարիներ շարունակ գործել է ստվերային գումարների շրջանառության լուրջ օղակ: Մասնավորաբար, մեր աղբյուրները պնդում են, որ օդանավում «լավ տեղեր» ամրագրելու համար մարդիկ վճարել են 50100 դոլար՝ կախված թռիչքի հեռավորությունից կամ տրանզիտի առկայությունից: Բնականաբար, այդ գումարները պաշտոնական գրանցում չեն ունեցել, ավելին, «գանձվել» են աչքից հեռու տեղերում: Ասում են՝ մոտ քսան օր է՝ այդ «ծառայությունն» այլևս չի գործում, առավելագույնը՝ սոսկ ծանոթ-բարեկամների համար է մնացել»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր