00:00:00

«Այս իշխանություններից դրական քայլերի ակնկալիք բացարձակապես չունեմ, նրանց պասիվ կամ ակտիվ միջամտությամբ է, որ այդ անձինք հայտնվել և մինչ օրս պահվում են Ադրբեջանում»․ Լարիսա Ալավերդյան

14:04, 13 օգոստոս 2025 Քաղաքականություն

Oգոստոսի 11-ին Երևանի և Բաքվի կողմից համաժամանակյա հանրայնացված «խաղաղության համաձայնագրի» տեքստում գերիների մասին որևէ խոսք չկա։

 

168․am-ն արձանագրելով, որ Վաշինգտոնում «ձեռքի հետ» խոսվել է գերիների վերադարձի մասին, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվել է՝ այդ հարցը «ձեռքի հետ» լուծվող հա՞րց է, թե՞ պետք է դառնար դրույթ՝ համաձայնագրում։

 

«Եթե համաձայնագիր կոչվածի մեջ կա հոդված, որը խոսում է անհայտ կորածների և բռնի անհետացածների մասին, ապա այո, և՛ գերիների մասին, և՛ պատանդների մասին, և՛ այլ անձանց մասին, ովքեր որ պահվում են Ադրբեջանում, պետք է լիներ հոդված»,- նշել է Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով,- «Այս իշխանությունը, մասնավորապես հենց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, բացարձակապես շահագրգռված չէ այդ անձանց վերաբերյալ ինչ-որ դրական առաջարկություններով հանդես գալ»։

 

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն, ամեն դեպքում, նշել է, որ բարձրագույն մակարդակով քննարկել է այդ հարցը, իրավապաշտպանն արձագանքել է՝ 7 տարի շարունակ նա իր պաշտոնական հայտարարություններով ստում է։

 

«Ես համոզված եմ, որ օրվա իշխանություններն արդեն իրենց գործն արել են, և հենց իրենց, լինի՝ պասիվ, թե լինի՝ ակտիվ միջամտությամբ է, որ այդ անձինք հայտնվել են և մինչև այսօր մնում են Ադրբեջանում։

 

Այնպես որ, այդ նույն իշխանություններից սպասել ինչ-որ դրական քայլեր, ես բացարձակապես այդպիսի ակնկալիքներ չունեմ»,- ամփոփել է Լարիսա Ալավերդյանը։

 

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր