Պուտին-Թրամփ գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 15-ին՝ ԱՄՆ Ալյասկա նահանգի ամենամեծ քաղաքում՝ Անքորիջում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում տետ-ա-տետ հանդիպում ունենալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար մեծ պատիվ է Պուտինին ընդունել Ամերիկայում։ Թրամփը չի բացառել հետագայում իր Ռուսաստան այցելությունը, հայտարարել են Սպիտակ տնից։
Սպիտակ տունը նաև հայտարարել է՝ Թրամփը, հնարավոր է, ապագայում Ռուսաստան այցելելու ծրագրեր ունենա: