00:00:00

Միրզոյանն ու Բայրամովը զրուցել են հեռախոսով

14:52, 12 օգոստոս 2025 Քաղաքականություն

ԱԳՆ-ից հայտնում են՝ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է անցկացրել ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հաղորդագրությունում նշված է․

«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ:

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր