Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը նշել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը հաստատել է խաղաղության օրակարգին Բաքվի հավատարմությունը:
Նրա խոսքով՝ փաստաթղթում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին կետը ենթադրում է դրա ստորագրման և վավերացման համար հետագա քայլերի անհրաժեշտությունը։
Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրությունում կկատարվեն փոփոխություններ՝ Ադրբեջանի նկատմամբ դեռևս ունեցած տարածքային պահանջները վերացնելու համար, ասել է Ամիրբեկովը NE Global-ին տված հարցազրույցում։
Ամիրբեկովը նաև ընդգծել է հռչակագրի այն դրույթի կարևորությունը, որը վերաբերում է երկու երկրների միջև տրանսպորտային և կապի ուղիների բացմանը, ներառյալ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը։