00:00:00

Բայրամովն ու Կալլասն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան համաձայնագրին

20:12, 11 օգոստոս 2025 Քաղաքականություն

 

 

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ: 

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության՝ Կալլասը փոխանցել է իր շնորհավորանքները՝ Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագրի ստորագրման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների լուծարման համատեղ կոչի, ինչպես նաև Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված այլ պայմանավորվածությունների կապակցությամբ:

Նշվել է, որ այդ համաձայնագրերը կարեւոր նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման համար։ Կայա Կալասը հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է մշտական աջակցություն ցուցաբերել խաղաղ գործընթացի առաջմղմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերի և հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր