00:00:00

Միրզոյանն ու Կալլասը «Թրամփի ուղին» են քննարկել

18:48, 11 օգոստոս 2025 Քաղաքականություն

ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել․

«Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

Նախարար Միրզոյանը, անդրադառնալով օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններին, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում մինչ այս գրանցված առավել կարևոր հանգրվան:

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ձեռք բերված պայմանավորվածության, մասնավորապես «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կյանքի կոչումը նշանակալի ազդեցություն կունենա Հարավային Կովկասում և դրանից անդին փոխկապակցվածության ընդլայնման հարցում:

Արարատ Միրզոյանը Կայա Կալասին շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից շնորհավորանքի համար: 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման հարցերի և տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման կարևորությանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր