00:00:00

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու դիմումն ուղարկել են մասնակից պետություններին

17:21, 11 օգոստոս 2025 Քաղաքականություն

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը համատեղ դիմում էին ստորագրել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ։

 

Այսօր արդեն ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է՝ դիմումը շրջանառվել է։

 

«Ըստ նախապես հայտարարված համաձայնության, այսօր ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը»,- նշված է ԱԳՆ-ի հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր