00:00:00

Ամեն ինչ արել ենք, որ մեր ունեցած ռեսուրսներով նպաստենք նման համաձայնագրի ստորագրմանը․ Կոբախիձե

12:13, 11 օգոստոս 2025 Քաղաքականություն

Ես կցանկանայի շնորհավորել մեր հարևան և բարեկամ պետություններին՝ Ադրբեջանին և Հայաստանին, ձեռք բերված խաղաղության համաձայնության կապակցությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Վարչապետի խոսքով՝ ընդհանուր առմամբ այս համաձայնագիրը կնպաստի մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում և Անդրկովկասում խաղաղության և տնտեսական բարգավաճման ամրապնդմանը:

«Սա սկզբունքորեն կարևոր է։ Բնականաբար, մենք ողջունում ենք այդ համաձայնագրի ստորագրումը։ Մենք ամեն ինչ արել ենք, որ մեր ունեցած ռեսուրսներով նպաստենք նման համաձայնագրի ստորագրմանը։ Իհարկե, պետք է շնորհակալություն հայտնենք նախագահ Թրամփին: Հենց նրա առաջնորդությունն ապահովեց այդ համաձայնագրի ստորագրումը», – նշել է Իրակլի Կոբախիձեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր