Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, մենք պետք է որոշենք՝ գնում ենք խաղաղության, թե ուզում ենք շարունակել կոնֆլիկտը: Այս մասին այսօր Հանրային ալիքի եթերում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Եթե մենք գնայինք այդ տրամաբանությամբ, այդ թեմաները դարձնեինք քննարկման թեմա, երբեք խաղաղության չէինք հասնելու:
Բոլոր այն քաղաքակն ուժերը, որոնք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույր-եղբայրներին խաբում են, ասում՝ ա՛յ, իշխանությունը փոխվի, դուք կվերադառնաք, խաղում են այդ մարդկանց հույզերի հետ եւ տալիս են անիրականանալի խոստումներ:
Մենք վերջապես կարող ենք ապրել խաղաղության մեջ, կարող ենք ունենալ վերջապես անվտանգություն, խաղաղություն, բաց սահմաններ, առեւտուր, եւ մենք ընտրում ենք այդ ճանապարհը՛՛,-նշել է նա: