Չեռնոգորիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ԱՄՆ-ի աջակցությամբ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարար Ֆիլիպ Իվանովիչը։
«Դա կարևոր ներդրում է խաղաղության, ինչպես նաև երկարաժամկետ տարածաշրջանային կայունության և բարգավաճման գործում։ Շնորհավորում եմ Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարներին»,-նշել է նա: