Իրանցի քաղաքագետ, լրագրող Մոհամմադ Ջաֆար Մոհամմադզադեն X-ի իր էջում գրել է Սպիտակ տանը սպասվող եռակողմ բանակցությունների մասին։
«Եթե ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները հանգեցնեն ներկայիս աշխարհագրական սահմանների փոփոխության՝ Զանգեզուրի միջանցքի պատրվակով, Իրանը կարող է և պետք է վերանայի երկու հանրապետությունների ճանաչումը։ Այս պայմանագիրն Իրանի համար ավելի վնասակար է, քան Թուրքմենչայը և Գյուլիստանը», – գրել է նա։