00:00:00

ՄԻՊ-ն այցելել է Ջերմուկ համայնք, Կեչուտ և Գնդեվազ բնակավայրեր

16:53, 08 օգոստոս 2025 Քաղաքականություն

 

 

Շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Վայոց ձոր: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

Օգոստոսի 8-ին Անահիտ Մանասյանն այցեր է իրականացրել Ջերմուկ խոշորացված համայնք, ինչպես նաև Կեչուտ և Գնդեվազ բնակավայրեր: Տեղի են ունեցել հանդիպումներ բնակիչների հետ: Տեղում իրականացվել է իրավունքներին վերաբերելի խնդիրների հավաքագրում: «Վերոնշյալ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են զբաղվածության ապահովմանը, սեփականության իրավունքին, խմելու և ոռոգման ջրի հասանելիությանը, անվտանգությանը, զինծառայողների իրավունքներին, ինչպես նաև բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանների լավարկմանը միտված այլ հարցեր:

Բնակիչները բարձրացրել են արոտավայրերի, խոտհարքների և վարելահողերի օգտագործման հետ կապված խնդիրներ։ Բացի այդ, նրանք նշել են, որ դժվարացել է գյուղատնտեսությամբ զբաղվելու և իրենց ընտանիքներին կենսական միջոցներով ապահովելու հնարավորությունը։ Բարձրացված խնդիրների հետ միաժամանակ բնակիչները ներկայացրել են նաև դրանց լուծման իրենց տեսլականը:

Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ քննարկման շրջանակներում վեր հանված խնդիրներն աշխատակազմում կուսումնասիրվեն, միջոցներ կձեռնարկվեն պետական իրավասու մարմինների հետ համագործակցությամբ դրանց լուծումներ գտնելու ուղղությամբ: Այցի շրջանակներում Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել նաև Կեչուտի նախակրթարանում: Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր