00:00:00

ՀՀ քաղաքացիները գիտեն, որ ապաշրջափակման մասին մենք մեր հայտնած կարմիր գծերից չենք հրաժարվելու. ՔՊ-ական

10:40, 08 օգոստոս 2025 Քաղաքականություն

ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը վստահեցնում է, թե ապաշրջափակման մասին իրենց հայտնած կարմիր գծերից չեն հրաժարվելու։

 

«Ակնհայտ է, որ խաղաղության և ենթակառուցվածքների ապաշրջափակման դեմոնիզացման ընդդիմության փորձերն ապարդյուն են. ՀՀ քաղաքացիները գիտեն, որ

 

-ապաշրջափակման մասին մենք մեր հայտնած կարմիր գծերից չենք հրաժարվելու՝

 

- ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանում

 

- իրավազորության ու փոխադարձության սկզբունքի պահպանման հիմքով

 

Այն, ինչ իշխող մեծամասնությունը՝ վարչապետի գլխավորությամբ պնդել է, ուժի մեջ է մինչ օրս:

 

Իսկ ստի ու մարդկային ցավի կապիտալիզացման ընդդիմադիր գործիչների փորձերը պարզապես ջանքեր են՝ իրենց գինը բարձրացնելու և ռուս օլիգարխների նախընտրական ցուցակում հայտնվելու համար. ուշադրություն մի դարձրեք»,- հայտարարել է ՔՊ-ականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր