00:00:00

Եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար. վնգստոցներին ուշադրություն դարձնել պետք չէ. Ռուբեն Ռուբինյան

10:20, 08 օգոստոս 2025 Քաղաքականություն

ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը, օգտագործելով իր քաղաքական ղեկավարի բառապաշարը, կոչ է անում «վնգստոցներին ուշադրություն չդարձնել»։

 

«Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է

 

- Ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա` այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն:

 

- Ապաշրջափակում` փոխադարձության հիման վրա: Այսինքն եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով:

 

Սա է ճշմարտությունը: Դրսից ու դրսից հրահանգված ներսից հնչող վնգստոցներին ուշադրություն դարձնել պետք չէ: Իսկ անկեղծ մտահոգությունները, հավելյալ պաշտոնական տեղեկություններ լինելուց հետո, վստահաբար, կփարատվեն»,- հայտարարել է Ռուբինյանը։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր