00:00:00

Իսկ մեր գերիները դեռ պետք է սպասեն, շա՜տ երկար սպասեն...

09:47, 08 օգոստոս 2025 Քաղաքականություն

Մինչ ՔՊ-ականները ոգևորված են ԱՄՆ-ում սպասվելիք հանդիպումներով ու ստորագրվող փաստաթղթերով, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հիշեցրել է Բաքվում պահվող գերիների մասին։

«Իսկ մեր գերիները դեռ պետք է սպասեն, շաաաա՜տ երկար սպասեն...

Հայաստանից օկուպացված տարածքներն էլ դեռ կշարունակեն բռնազավթված մնալ...

Կարևորը՝ փաստաթուղթ ստորագրվի, ամիսներ հետո ընտրություններ են»,- նշել է Թովմասյանը։

Հիշեցնենք՝ այսօր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում երկկողմ հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահի հետ, ապա եռակողմ հանդիպում՝ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական գործակցության առաջմղմանը։ 

Ինչ վերաբերում է ամենաքննարկվող հարցին՝ արդյոք Վաշինգտոնի միջնորդությամբ կքննարկվի՞ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը՝ նշվում է, որ հանդիպման արդյունքներով կստորագրվի փաստաթուղթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր