00:00:00

Լարսը փակ է

20:57, 07 օգոստոս 2025 Հասարակություն

 

 

Լարսը սողանքի վտանգի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար սողանքի վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային կառավարման կենտրոնը։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, սելավահոսքի սպառնալիքի, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Սահմանափակումը գործում է Ռուսաստան Դաշնությունից ելքի ուղղությամբ` Երևանի ժամանակով 20։15-ից սկսած:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր