Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուրբաթ երեկոյան Սպիտակ Տանը Դոնալդ Թրամփի մասնակցության հանդիպման ժամանակ կստորագրեն փաստաթուղթ, որով ԵԱՀԿ-ից կպահանջեն լուծարել Մինսկի խումբը, որը զբաղված էր Արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են պաշտոնական աղբյուրները։