00:00:00

Լոռու մարզում 2,5 տարեկան երեխան տան 2-րդ հարկի պատուհանից ընկել ու ստացել է մարմնական վնասվածքներ

10:54, 07 օգոստոս 2025 Հասարակություն

Օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի քերծվածքներ, ձախ ոլոքի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի կողմից «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանության ծառայողները պարզել են, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 2,5-ամյա Ա․ Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ երեխան, գտվելով հորեղբոր՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հ․ Մ․-ի տանը, վերջինի դստեր՝ 15-ամյա Մ․ Մ․-ի հետ միայնակ, տան 2-րդ հարկի ննջասենյակի պատուհանի ցանցին հենվելու պատճառով այն բացվել է և Ա․Մ․-ն վայր է ընկել՝ ստանալով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր