00:00:00

Հայ շախմատիստներն առաջատար դիրքերում են Վրաստանում ընթացող միջազգային մրցաշարում

19:27, 06 օգոստոս 2025 Սպորտ

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ:

 

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր։

 

«B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը:

 

«C» խմբում 6.5 միավորով առաջատարն է Գառնիկ Գրիգորյանը:Մինչև 12 տարեկան պատանիների խմբում 6 միավորով առաջատարն է Գոռ Դաբաղյանը:

 

Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում 6.5 միավորով առաջատարն է Արիանա Չիլինգարյանը: Այս խմբում երկրորդ հորիզոնականում է Ալիսա Պետրոսյանը:

 

Մինչև 8 տարեկան պատանիների խմբում 6 միավորով առաջատարն է Գևորգ Գեղամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր