00:00:00

Տրանսպորտում վճարման QR կոդը փոխարինվել է ավելի հարմար ու հուսալի լուծումներով

17:07, 06 օգոստոս 2025 Հասարակություն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում արդեն գործում է հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը՝ 4 տարբեր վճարման կրիչներով:

 

Դրանցից մեկը՝ թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բայց իրականում այն սկսել են հաճախ օգտագործել նաև ամենօրյա ուղևորները: QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի ընթերցվում սարքի կողմից՝ ուղևորի համար ստեղծելով անհարմարություն, ինչպես նաև առաջացնում է այլ տեխնիկական և գործառնական խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգի հուսալի և սահուն աշխատանքը:

 

Հաշվի առնելով տեխնոլոգիական և էկոլոգիական գործոնները՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակը դուրս եկավ շրջանառությունից՝ փոխարինվելով ավելի հարմար ու հուսալի լուծումներով.

 

Տրանսպորտային քարտ,

 

Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից),

 

Բջջային հավելված:

 

Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝

 

Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից,

 

Telcell սպասարկման կետերից,

 

Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:

 

Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝

 

transport.yerevan.am կայքում,

 

Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում:

 

Սա հերթական քայլն է դեպի հարմարավետ, էկոլոգիապես պատասխանատու և ժամանակակից քաղաքային տրանսպորտ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր