00:00:00

Մհեր Գրիգորյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցեր

10:33, 06 օգոստոս 2025 Քաղաքականություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Բրյուսել և Լյուքսեմբուրգ սույն թվականի հուլիսի 15-17-ը կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

 

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորվել է տարածաշրջանի կայուն զարգացման տեսանկյունից հաղորդակցությունների ապաշրջափակումը և տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան: Մհեր Գրիգորյանը և Վասիլիս Մարագոսը անդրադարձել են նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքին և իրականացվող աշխատանքներին: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր