00:00:00

Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների բացում. «Ապրելու երկիր»-ը ներկայացրել է խնդիրների կարգավորման առաջարկ

10:10, 06 օգոստոս 2025 Քաղաքականություն

Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման առաջարկ։

 

«1. Ադրբեջանը Հայաստանին է վերադարձնում բոլոր գերիներին, պահվող անձանց՝ դադարեցնելով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը։

 

2. Միմյանց քաղաքացիների, այդ թվում արցախցիների դեմ ցանկացած քրեական հետապնդումից և վարչական ու քաղաքացիական հայցերից փոխադարձ հրաժարում մինչև այժմ տեղի ունեցած իրադարձությունների մասով։

 

3. Ադրբեջանի զինված ուժերը անմիջապես դուրս են գալիս Հայաստանի տարածքներից։

 

4. Սահմանազատման գործընթացը ավարտվում է առավելագույնը 3 տարվա ընթացքում՝ ԵԱՀԿ կողմից հրապարակված «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում. մարտահրավերներ և լուծումներ» ուղեցույցում առկա սկզբունքների և մոտեցումների հիման վրա։

 

5. Երկու երկրների պետական պաշտոնյաների կողմից և հանրային միջավայրում փոխադարձ ատելության բացառում։

 

6. Երկու երկրների կողմից նախկինում ստորագրած փաստաթղթերում առկա փոխադարձ պարտավորությունների դադարում։

 

7. Նախկին ԼՂԻՄ-ի շրջանի սահմանով և տարածքում «միջազգային խաղաղապահ ուժերի» անժամկետ տեղակայում՝ Արցախ հայ բնակչության վերադարձի և անվտանգության ապահովման նպատակով։

 

8. Հայաստանի և Արցախի միջև անխափան կապի ապահովում «միջազգային խաղաղապահ ուժերի» միջոցով՝ հումանիտար աջակցության նպատակով։

 

9. Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների բացում՝ այդ թվում երկաթուղային ճանապարհների ինտեգրում երկու երկրներում գործող առկա երկաթուղային ցանցերին՝ երկու երկրների ինքիշխանության և իրավազորության սկզբունքով։

 

10. 20 տարի ժամկետով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների և բեռների տարանցիկ տեղափոխման համար փոխադարձ վճարների գանձման բացակայություն։

 

11. Երկու երկրների քաղաքացիների և բեռների տեղափոխման ժամանակ «միջազգային աջակցող խմբի» ուղեկցում մյուս երկրի տարածքում։

 

12. Միջազգային խաղաղապահ ուժերը և աջակցող խումբը ստեղծվում են ԱՄՆ նախաձեռնությամբ և կառավարմամբ, որոնց անդամակցող այլ երկրների առկայությունը տեղի է ունենում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի համաձայնությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր