00:00:00

Արարատ - Վան հանդիպումը չի կայանա Հանրապետական մարզադաշտում․ խոտածածկը Ջենիֆեր Լոպեսի համերգի ժամանակ վնասվել է

20:00, 05 օգոստոս 2025 Սպորտ

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի երկրորդ տուրի «Արարատ» -«Վան» հանդիպման վայրը փոխվել է, հայտնում է «Արարատ» ակումբի մամուլի ծառայությունը։ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի փոխարեն՝ այն կկայանա Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում, քանի որ Հանրապետական մարզադաշտի խոտածածկը Ջենիֆեր Լոպեսի համերգի հետևանքով այնպես է վնասվել, որ ֆուտբոլային հանդիպումներ անցկացնել հնարավոր չէ։

«Օգոստոսի 9-ին նշանակված Fastex Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Արարատ» - «Վան» հանդիպումը տեղափոխվել է Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր, քանի որ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում խոտածածկի բարելավման հետ կապված աշխատանքներ են տարվում»,- նշված է  ակումբի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսի երևանյան մենահամերգը «Հանրապետական» մարզադաշտում կայացել էր  օգոստոսի 3-ին, որից հետո մարզադաշտի խոտածածկը վերականգնել պարզապես չեն կարողացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր