00:00:00

Հայ պատանի շախմատիստները տպավորիչ արդյունքներ են գրանցել Հունաստանում անցկացված միջազգային մրցաշարում

16:04, 05 օգոստոս 2025 Սպորտ

Հունաստանի Կավալա քաղաքում ավարտվել է «34th International Chess Open Tournament of Kavala 2025» շախմատի միջազգային մրցաշարը:

 

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացնում է հայ շախմատիստների գրանցած արդյունքները․

 

«Մրցաշարի Ա խմբում գրոսմայստեր Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

 

ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը 14 տարեկանների պայքարում:

 

Վարպետության թեկնածու Տիգրան Համբարձումյանը վաստակեց 5.5 միավոր և լրացրեց միջազգային վարպետի իր առաջին նորման: Նա նաև 106.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը:

 

Արեն Մնացականյանը վաստակեց 5 միավոր և 98 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: Այս արդյունքով նա հաղթահարեց վարպետության թեկնածուի կոչման համար անհրաժեշտ 2200 վարկանիշային շեմը։

 

Մրցաշարի Բ խմբում Ալլեն Հակոբյանը վաստակեց 6.5 միավոր և բարելավեց իր միջազգային վարկանիշը 123.6 կետով:

 

Դավիթ Մելքոնյանը վաստակեց 5.5 միավոր և զբաղեցրեց առաջին հորիզոնականը 10 տարեկանների պայքարում:

 

Մրցաշարի Գ խմբում Արամայիս Ավթանդիլյանը վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

 

Մրցաշարի Դ խմբում հաղթող ճանաչվեց Ռուբեն Ղարագյոզյանը, ով վաստակեց 7.5 միավոր»:

 

 

 

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր