00:00:00

Միշտ չէ, որ Բաքվի գործողություններում խորը գնացող նպատակներ կան՝ նաև ինքնահաստատվում են․ Աբրահամյան

08:17, 05 օգոստոս 2025 Քաղաքականություն

Ադրբեջանի կողմից հայկական ինժեներական տեխնիկային հասցված կրակահերթերից հետո երեկվանից շատերն են հարցնում` ի՞նչ է ուզում Ադրբեջանը, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 

Նա, այնուհետև, պատասխանել է՝ Ադրբեջանը ձգտում է առավելության բոլոր ուղղություններով և բոլոր դիրքերում․

 

«Ինքն ակտիվ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, սակայն որոշակի պարբերականությամբ խանգարում/խոչընդոտում է հայկական կողմի աշխատանքները:

 

Ադրբեջանը լավ գիտի` ինչ լկտիության էլ դիմի, ի՞նչ էլ իրեն թույլ տա, առավելագույնն ինչ կանի փաշինյանական իշխանությունը` կոչ անելն է լինելու, օրինակ` հետաքննություն անելու կամ փաստերով փոխանակվելու առումով:

 

Միշտ չէ, որ Բաքվի գործողություններում խորը գնացող նպատակներ կան, նվազագույնը Հայաստանի հաշվին ինքնահաստատվում են, մարտական ոգին մարզավիճակում պահում, դեռ չեմ խոսում այն մասին, որ երբ էլ պահը որսան` մեզ մի վնաս կտան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր