00:00:00

ՊԵԿ նախագահի ընտանեկան լուսանկարները

02:41, 30 մայիս 2018 Ֆոտոշարք

Irakanum.am-ը տեղեկացրել էր, որ նախորդ շաբաթ ՀՀ Կառավարության նիստում ՊԵԿ նախագահ նշանակվեց Դավիթ Անանյանը։ Դավիթ Անանյանի կենսագրություն Ծնվել է 1971թ. հոկտեմբերի 10-ին Երեւանում։ Կրթությունը 1993թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, տնտեսագիտության թեկնածու է: Աշխատանքային փորձը 1993-2000թթ.- ՀՀ հարկային պետական տեսչություն (ՀՀ պետական եկամուտների նախարարություն)՝ պետական հարկային տեսուչ, ավագ պետական հարկային տեսուչ, հարկերի հաշվառման բաժնի պետ 2000-2006թթ.- «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ՝ հարկային խորհրդատու, հարկային մենեջերի օգնական, հարկային մենեջեր, ավագ մենեջեր, հարկային եւ իրավաբանական բաժնի ղեկավար 2006-2016թթ.- «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ՝ հարկային ծառայությունների ղեկավար, գործընկեր, ընկե­րու­թյան կողմից մատուցվող հաշվապահական եւ հարկային հետեւյալ ծա­ռա­յու­թյուն­ների մա­տուց­ման աշխատանքների ղեկավար եւ/կամ անմիջական մասնակից․
2015թ.- Համաշխարհային բանկ՝ Ղրղզստանի Հանրապետության (ՂՀ) հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումների ծրագրի շրջանակներում առկա համակարգի կարողությունների գնահատման աշխատանքներում միջազգային խորհրդատու 2004թ. առ այսօր- ՀՀ տար­բեր բուհերում («Հա­յաստանում ֆրան­սիական համալ­սա­րան», «Հաշվա­պահ­ների ուսուց­ման միջազգային կենտ­րոն» հիմ­նա­դրամներում, Երեւանի պե­տա­կան համալ­սարանում)՝ «Հաշվապահական հաշվառման հիմունքներ» եւ «ՀՀ հարկային համակարգ» առարկաների դա­սա­խոս 2016թ. հոկտեմբերից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Որակավորման հիմնական ոլորտները ՀՀ հարկային օրենսդրություն, Եվրամիության եւ եվրոպական երկրների հարկային օրենսդրություն, հարկման միջազգային նորմեր եւ միջազգային համաձայնագրեր Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (ՖՀՄՍ), հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ (ՀՀՀՀՄՍ) եւ դրանց հիման վրա մշակված ազգային ստանդարտներ Մասնակցությունը հաշվապահական բարեփոխումներին 2009-2010թթ.- ՖՀՄՍ-ների եւ ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի թարգմանության, խմբա­գրման եւ տե­ղայնացման աշխա­տանքներին մասնակցություն որ­պես փորձագետ 2008-2013թթ.- հաշ­վե­­գրման հիմունքով Հան­րային հատվածի հաշ­վա­պա­­հա­կան հաշվառման միջազգային ստան­դարտ­ների թարգմանու­թյան ու խմբա­­գրման, դրանց հիման վրա ՀՀ հանրային հատվածի հաշ­վա­պա­հական հաշվառման ստանդարտի եւ նոր համա­կարգի ներդրման համար անհրա­ժեշտ այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքն­երին մասնակցություն որպես փորձագետ Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու դուստր եւ որդի։ Ներկայացնում ենք նորանշանակ ՊԵԿ նախագահի ընտանեկան լուսանկարները։ Լուսանկարները՝ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան էջից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր